Առաջադրանքներ (13.11.2017)

. Վերլուծի՛ր տողերը, գրի՛ր քո բլոգում:

Միշտ ծիծաղելի է թվացել, թե ինչպես կարող են մարդիկ լինել մեկի կողքին, պարզապես նրանց գեղեցկության պատճառով: Դա նման է նախաճաշիդ շիլան ըստ գույնի, այլ ոչ թե համի ընտրելուն՛՛:

-Գիտեի՞ր, որ մարդկության ամբողջ պատմության մեջ մի բավականին մեծ ժամանակաշրջան կյանքի միջին տևողությունը երեսուն տարուց քիչ է եղել: Էդ հաշվարկներով չափահասությանը մի տասը տարի է բաժին ընկնում, ճի՞շտ է: Ու ոչ մի կենսաթոշակային ծրագիր: Ոչ էլ կարիերային վերաբերող որևէ ծրագիր: Ընդհանրապես ոչ մի ծրագիր. ծրագրեր կազմելու ճամանակ չկար: Ապագայի մասին մտածելու ժամանակ չկար: Բայց հետո կյանքի տևողությունը սկսեց երկարել, ու մարդիկ սկսեցին ավելի ու ավելի շատ ապագա ունենալ, հետևաբար սկսեցին ավելի շատ մտածել դրա մասին… ապագայի մասին: Ու հիմա կյանքն ապագա է «դարձել»: Մեր կյանքի յուրաքանչյուր օրն ապրում ենք ապագայի համար: Ավագ դպրոց ես հաճախում, որ հետո կարողանաս համալսարան ընդունվել, որ հետո լավ աշխատանք գտնես, որպեսզի մի լավ տուն գնես, որ կարողանաս երեխաներիդ էլ համալսարան ուղարկել, որ նրանք էլ լավ աշխատանքի ընդունվեն, որպեսզի լավ տուն կարողանան գնել ու իրենց երեխաներին համալսարան ուղարկեն:

Վերևից նայելիս Օռլանդոն բավականին լավ լուսավորված էր: Ներքևում տեսնում էի խաչմերուկներին թարթող ՙՙչքայլել՚՚ նշանների լույսերը, քաղաքով մեկ տարածվող փողոցային լապտերների անթերի շղթան, որ ձգվում էր մինչև քաղաքի կենտրոնի վերջը, և սկսվում էին Օռլանդոյի անծայրածիր արվարձանների փակուղիները:
-Գեղեցիկ է,-ասացի
-Իսկապե՞ս:Լու՞րջ էդպես ես կարծում,- ծաղրանքով ասաց Մարգոն:
-Դե, այսինքն, միգուցե և ոչ,- ասացի, չնայած գեղեցիկ էր:
Օռլանդոն օդանավից տեսնելով՝ նմանեցրել էի կանաչ օվկիանոսի մեջ ընկղմված լեգոյի: Իսկ այստեղից գիշերով այն իրական էր: Իրական մի վայր, որը, սակայն, առաջին անգամ էի տեսնում: Շրջվելով խորհրդակցությունների սենյակում, հետո նաև այդ հարկի մյուս բոլոր գրասենյակներով՝ ես տեսնում էի այն ամբողջությամբ: Ահա այնտեղ դպրոցն էր: Այնտեղ ՙՙՋեֆերսոն՚՚ զբոսայգօն էր: Իսկ այնտեղ՝ հեռվում, ՙՙԴիսնեյլենդն՚՚ էր: Այնտեղ ՙՙՎեթ ընդ Վայլդ՚՚ ջրաշխարհն էր: Այնտեղ ՙՙ7-տասնմեկ՚՚ խանութն էր, որի մոտ Մարգոն եղունգներն էր ներկում, մինչ ես շունչս էի տեղը բերում: Այդ ամենն այստեղ էր, և շենքում պարզապես շրջելով կարող էի տեսնել իմ ամբողջ աշխարհը:
-Ավելի տպավորիչ է,- բարձրաձայն ասացի,-հեռվից:
Էստեղից չի երևում իրերի մաշվածությունը, ժանգոտվածությունը, մոլախոտերը կամ թափված ներկը: Դու տեսնում ես վայրն էնպես, ինչպես մի ժամանակ այն պատկերացրել են:
-Ամեն ինչ մոտիկից ավելի անճոռնի է:
-Ոչ դու,-դուրս թռավ բերանիցս:
Ճակատն ապակուց չհեռացնելով՝ շրջվեց իմ կողմը և ժպտաց:
-Մի խորհուրդ տամ քեզ, ինքնավստահ լինելով՝ ավելի համակրելի ես թվում, իսկ երբ ինքնավստահ չես ավելի քիչ:
Մինչ կհասցնեի մի բան ասել, հայացքը հետ դարձրեց մեր առջև բացվող տեսարանին ու շարունակեց խոսել.
-Ահա թե ինչը գեղեցիկ չէ սրա մեջ: Ճիշտ է, էստեղից ժանգոտվածությունը կամ թափված ներկը ու նման այլ բաները չեն երևում, բայց էստեղից էլ կարող ես ասել, թե իրականում էս վայրն ինչ է իրենից ներկայացնում:Տեսնում ես, թե ինչքան արհեստական է: Նույնիսկ պլաստմասսայից պատրաստված լինելու համար բավականաչափ ամուր է: Սա թղթե քաղաք է: Հապա մի նայի՛ր սրան, Քյու՛: Նայի՛ր էս բոլոր փակուղիներին, իրենք իրենց մեջ ներփակված փողոցներին, էս կարճ կյանք ունեցող տներին, իրենց թղթե տներում ապրող էս բոլոր թղթե մարդկանց, որ տաքանալու համար այրում են իրենց ապագան: Թղթե խանութներից մի ինչ-որ թափառականի գնած գարեջուր խմող թղթե երեխաներին: Բոլորը համակված են ինչ-որ իրերի տիրելու մոլուցքով, թղթի պես բարակ ու փխրուն իրերի: Ու մարդիկ էլ են էդպիսին: Տասնութ տարի ապրել եմ էստեղ, և կյանքումս ոչ մի անգամ չի պատահել մի մարդ, որ անհանգստանա իրականում կարևոր ինչ-որ բանի համար:

Գրի՛ր հետևյալ դարձվածքների բացատրությունը` օգտվելով Աշոտ Սուքիասյանի  «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» գրքից

ագռավի ճանկեր-
ագռավի ճուտ-
աթոռից պոկ չգալ-
ականջ դնել-
ախ քաշել-
ականջը ածելի անել-
ականջդ կանչի-
ականջը գնալ-
ականջ գցել-

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան), Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s