Առաջադրանքներ չորրորդ դասարանցիների համար

. Կարդա՛ Եզոպոսի առակները
Բառարանից գտի՛ր  ողկույզ, հաշվեհարդար, տեգ, ապերախտ, սոսի բառերի բացատրությունները
. Գտի՛ր, արտահայտություններ, նախադասություններ, որոնք օգտագործված են փոխաբերական իմաստով, գրի՛ր դրանք:
. Նկարի՛ր առակներից մեկը. առակը նկարի՛ր այնպես, որ երբ ընկերդ տեսնի, գուշակի, թե որ առակն է:
. Գրի՛ր, թե որ առակը քեզ դուր եկավ և ինչու:

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

Եղջերուն ու խաղողը

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:

Աղվեսն ու հովազը

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր  մորթիով, բայց աղվեսը նրան պատասխանեց.

— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

Գայլերն ու ոչխարները

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շներըպահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին  ոչխարների  մոտ`  շներին  հանձնելու  առաջարկով. չէ՞  որ  հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և  ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան, թե դրանցից  ի՛նչ է  ծագելու, և շներին հանձնեցին:

Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպանհոտի հետ:

 

Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց- Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (4-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s