Առաջադրանքներ (9.11.2017)

.  Ներկայացրու՛ 100 բառը չգերազանցող պատմվածք, որ ունենա՝

.հետաքրքիր սկիզբ
.հեշտ ընթերցելի ընթացք (կարող է շատ կարճ լինել, մի քանի բառ)
.անսպասելի ավարտ
Մինչ գրելը կարդա
տեղեկատվությությունը ամենակարճ պատմվածքի մասին

Ամենակարճ գրական գլուխգործոցները

Հակիրճության դասական օրինակ է Սպարտացիների պատասխանը Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ II-ի նամակին , որը գրավել էր բազմաթիվ հունական քաղաքներ: Ֆիլիպը գրում է. «Խորհուրդ եմ տալիս ձեզ հանձնվել անհապաղ, քանի որ եթե իմ բանակը  մտնի ձեր հողեր՝ ես կոչնչացնեմ ձեր այգիները, կստրկացնեմ մարդկանց և կավերեմ ձեր քաղաքները»: Իսկ սպարտացիները նրան պատասխանում են մեկ բառով. «Եթե…»:

Վիկտոր Հյուգոն իր «Մերժվածները» վեպի ձեռագիրը ուղարկելով խմբագրություն, ուղեկցող նամակում գրում է.  «?», որին նույնպիսի լակոնիկ պատասխան է ստանում. «!»:

Ֆրեդերիկ Բրաունը աշխարհում ստեղծված սարսափ պատմություններից ամենակարճի հեղինակն է. «Աշխարհի ամենավերջին մարդը նստած էր սենյակում: Հանկարծ դուռը թակում են…»:

Հեմինգուեյը գրազ է գալիս, որ կհորինի պատմություն բաղկացած ընդամենը 6 բառից, որը կլինի ամենահուզիչը մինչ այժմ գրվածներից: Նա հաղթեց գրազը.«Վաճառվում է մանկական կոշիկներ: Չհագած» («For sale: baby shoes, never used.»):

Օ.Հենրին դառնում է հաղթող ամենակարճ սկիզբ, կուլմինացիա և ավարտ ունեցող պատմության համար. «Վարորդը վառեց ծխախոտը և կռացավ բենզինի բաքի վրա, որպեսզի տեսնի որքան բենզին է մնացել: Հանգուցյալը 23 տարեկան էր»:

Ամենակարճ ինքնակենսագրության մրցույթում հաղթեց մի ծեր ֆրանսուհի, որը գրել էր. «Առաջ ես ունեի հարթ դեմք և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա՝ հակառակը»:

Լրացուցիչ աշխատանք

թարգմանություն
ռադիոնյութ, վիդեոնյութ (գրական, տեղեկատվական)
վերլուծություն (վերլուծում ենք արտասահմանյան գրականության որևէ ստեղծագործություն)

 

 

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան), Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s