Ուսումնասիրություն

22894551_1712493955490098_1393726977_nՈւսումնասիրություն մայրենի լեզվից 4-րդ, 6-րդ, 10-րդ դասարաններում

Ուսումնասիրության ժամանակացույցը՝  նոյեմբերի 2-ին՝ ժամը 18.00-ից  մինչև նոյեմբերի 5-ը,՝ ժամը 18.00

 

Դասարանը՝ 4.1
Սովորողների քանակը՝ 21
Նախորդ տարվա ասվարը՝ Հռիփսիմե Գալստյան

ի՞նչ եք հասկանում գրագիտություն, մայրենիի իմացություն ասելով

Եթե նայենք բառի ստուգաբանությանը, ապա շատ պարզ կարելի է հասկանալ՝ ինչ ասել է գրագիտություն: Գիր+գետ, այսինքն՝ գիր (գրել-կարդալ) իմացող:

ի°նչ որակների զարգացմանն եք ուղղում ձեր ջանքերը՝ որպես մայրենիի ուսուցիչ

Ինձ համար առավել կարևոր է իմ սովորողի կապակցված, անսխալ տրամաբանական խոսքը, վերլուծական միտքն ու անսխալ գիրը: Եվս առավել կարևորում եմ մարդկային-բարոյական որոշ արժեքներ, որոնց սերմանմանը նույնպես փորձում եմ ուղղել իմ ջանքերը:

Դասարանի ընդհանուր պատրաստվածությունը թույլ տալի՞ս է Ձեզ ձեր ծրագիրն իրականացնել. եթե այո՝ ո՞ր որակները, եթե ոչ՝ ի՞նչը

Դասարանը բավականին կայուն, լավ սովորողներով հարուստ դասարան է: Ընդհանուր պատրաստվածությունը լիովին բավարարում է ծրագիրն իրականացնելու համար:

Ովքե՞ր չեն կարողանում գրավոր մտքեր շարադրել՝
ներառական կրթությամբ Ալիսա Խաչատրյան
Մարիա Քոչարյան (ցրվածության պատճառով շատ տառասխալներով է գրում)
Ալիկ Հովհաննիսյան (մտքերը շարադրում է, բայց անգարագետ ձևով)

Ովքե՞ր բլոգ չունեն կամ ունեն ու չեն գործածում
Բլոգ ունեն բոլորը, միայն ներառական կրթությամբ Ալիսա Խաչատրյանն է, որ այս տարի չի կիրառում այն և Ալիկ Հովհաննիսյանը

Ովքե՞ր չեն կարողանում կարդալ կամ կարդացածը չեն հասկանում

Ներառական կրթությամբ Ալիսա խաչատրյանը ճանաչում է տառերը, բայց վարժ կարդալ չի կարողանում, սակայն երբ իր համար կարդում են, հասկանում է:

Ստեղծագործական աշխատանք և վերլուծություն անել կարողանո՞ւմ են: Ովքե՞ր չեն կարողանում՞

Ստեղծագործական աշխատանք կարողանում են կատարել բոլորը, բացի Ալիսա Խաչատրյանից:

Ովքե՞ր մեդիահմուտ չեն 

Մեդիահմուտ չէ Ալիսա Խաչատրյանը

Արևմտյան դպրոց-պարտեզի 4.1 դասարանը բավականին ակտիվ, պատրաստակամ սովորողներով հարուստ դասարան է, սակայն նաև աղմկոտ, ինչը հաճախ խանգարում է դասապրոցեսին: Սովորողների հիմնական խումբը ուժեղ է, գրագետ և բանիմաց: Կան  սովորողներ, որոնք թույլ կարողություններ ունեն, կան նաև  պասիվ սովորողներ: Դասարանում շատ են կրթահամալիրին հատուկ ստեղծագործող սովորողները, որոնք փայլում են նաև  ՏՀՏ իմացությամբ:

Այս նյութը հրատարակվել է Հաշվետվություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s