Տնային առաջադրանք չորրորդ դասարանցիների համար

Առաջադրանք ճամփորդությանն ընդառաջ
Սովորի՛ր բանաստեղծությունը

Համո Սահյան

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
5. Բանաստեղծության միտքը քո պատկերացմամբ նկարիր, տեղադրիր բլոգում:
Advertisements
Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (4-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s