Առաջադրանքներ(11.10.2017)

. Ավետիք Իսահկյանի  մի բանաստեղծություն սովորիր քո ընտրությամբ կամ սա՝

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Մրահոն- սև աչք-ունք ունեցող
Ռիալտո- շինություն Վենետիկում, որտեղ կնքվում են առևտրական գործարքներ
հորդ- վարար, առատ

. Գրի՛ր պատում՝ հնարավորինս անսպասելի ավարտելով միտքը (առաջարկում է յոթերորդ դասարանի սովորող Աստղիկ Ավագյանը)

Մի ուշ անձրևոտ երեկո ես մտածում էի , թե ինչով զբաղվեմ: Որոշեցի հերթական անգամ դիտել իմ սիրելի ֆիլմը: Ես այն դիտեցի և շատ ոգեշնչված էի դրանով: Հետո պառկեցի քնելու և երազիս մեջ տեսա ……………..

. Լրացուցիչ կրթություն
Պատրաստել ռադիո կամ վիդեո նյութ Ավ. Իսահակյանի ստեղծագործություններով
հարցազրույց Ավ. Իսահակյանի մասին (կարող ես անցկացնել բարեկամի, ընտանիքի անդամի կամ դասընկերոջ հետ)

Թարգմանություն
Ստեղծագործական աշխատանք
Ընթերցանություն, վերլուծություն
Այլ աշխատանք

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան), Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s