Առաջադրանքներ(10.10.2017)

. Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի «Սաադիի վերջին գարունը» ստեղծագործությունը՝ ներկայացնելով՝

. գործողության տեղը, ժամանակը,  նկարագրությունը
. արտաքին և ներքին աշխարհները
. Իսահակյանը ի՞նչն էր փառաբանում ստեղծագործության մեջ
.  հերոսի նկարագրությունը
. գարունը (բացատրիր գարնան խորհուրդը)
. Մեկնաբանի՛ր Սադիի «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…» միտքը
Հավելյալ տեղեկություն՝
Սաադին պարսիկ բանաստեղծ է, ով ծնվել է Պարսկաստանի Շիրազ քաղաքում: Շիրազը հայտնի է որպես վարդաստանների ու բանաստեղծների քաղաք: Այստեղ է գտնվում Սաադիի դամբարանը:
Սաադին ստեղծագործել է պարսկերեն և արաբերեն: Ստացել է հոգևոր կրթություն: Եղել է նաև Հայաստանում:  Ապրել է շատ երկար:

. Ավետիք Իսահկյանի  մի բանաստեղծություն սովորիր քո ընտրությամբ կամ սա՝

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

. Լրացուցիչ կրթություն
Պատրաստել ռադիո կամ վիդեո նյութ Ավ. Իսահակյանի ստեղծագործություններով
հարցազրույց Ավ. Իսահակյանի մասին (կարող ես անցկացնել բարեկամի, ընտանիքի անդամի կամ դասընկերոջ հետ)

Թարգմանություն
Ստեղծագործական աշխատանք
Ընթերցանություն, վերլուծություն
Այլ աշխատանք

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան), Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s