Գրաբարյան օրեր. յոթ-ութերորդ դասարանցիների համար

Վարդան Այգեկցի

Արծիւ եւ նետ

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.

 — Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան

 երթայր            — գնում էր

յերկինս           — երկնքում

հարին              — խփեցին

զնա                  — նրան

նետիւ              — նետով

արար              — արեց

հայեցաւ          — նայեց

ետես                — տեսավ

իւր                    — իր

ասէ                  — ասում է

զի                     — որ, որովհետև, քանի որ

 

Հարցեր և առաջադրանքներ

 Ճիշտ կարդա այս բառերը.

յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:

Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.

զփետուրն իւր, պատճառ սպանման իմոյ:

Առակն աշխարհաբար դարձրու:

Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց:

Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):

Առակի համառոտ փոխադրությունը գրաբար դարձրու (բառերի գրաբարյան դասավորությունն աշխատիր պահել).

Արծվին (զարծիւն) նետով խփեցին: Տեսնելով (տեսեալ) նետը` իր փետուրը, արծիվն ասում է.

— Իմ սպանվելու պատճառն ինձանից է:

Գրիր մեկ նախադասությամբ` այս առակն ի՞նչ է ցույց տալիս (գրաբ. կլինի` Առակս զի՞նչ ցուցանէ: )

Նույն բովանդակությամբ այլ պատմություն գրիր (կա´մ կարդացած, լսած, կա´մ հորինած):

Վարդան Այգեկցի

Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

 

Բառարան

 

ոմն                    — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս                — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց              — կանչեց

զորդիսն            — որդիներին

որդեակք           — որդյակներ

պահեալ            — պահված

ի հարցն իմոց   — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին                — այգում

զտեղին              — տեղը

ոչ ցուցանեմ      — ցույց չեմ տալիս

որ                                       — ով, ով որ

խորագոյն                         — ավելի խոր

փորէ                                  — այստեղ` փորի

գտանէ                               — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն         — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին                              — վարում էին

իւր ջանայր                        — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի                                         — որ, որպեսզի

գտցէ                                    — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ                                        — տվեց

ելից                                      — լցրեց

զնոսա                                 — նրանց

գանձիւ                                — գանձով

 

Հարցեր և առաջադրանքներ

 

Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

ասէ, որդիքն, սկսան, յայգին մեր, զգանձն, սկսաւ, բազում պտուղ:

Աշխարահաբար դարձրու առակը:

Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:

Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է ՈՒսումնական աշխատանք, Ուսումնական նյութեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s