Գծիկով, անջատ, միասին գրվող բառեր

Բառերի միասին, անջատ, գծիկով գրություն
Գծիկով գրվում են՝

 

  • կրկնավոր բարդությունները՝ արագ-արագ, կաս-կարմիր, երկու-երկու,
  • միևնույն հոլովով դրված բաղադրիչները՝ համով-հոտով, տնից-դռնից,
  • միաժամանակ գործածվող չափման միավորները՝ կիլոմետր-ժամ,
  • միևնույն խոսքի մասին պատկանող հոմանշային, հականշային, առնչակից հարաբերություն ունեցող բառերից կազմված բաղադրությունները՝ ուտել-խմել, ամառ-ձմեռ, տուն-թանգարան, հարավ-արևելք,
  • տարբեր ժողովուրդներ անվանող բառերով կազմված բաղադրությունները՝ հայ-ռուսերեն, չին-տիբեթական
  • Տեր և այլ բաղադրիչներով կազմված ազգանունները՝ Տեր-Գրիգորյան,
  • ինչ դերանունով կազմված անորոշություն արտահայտող բառերը՝ ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ-որ, դույզն-ինչ,
  • ավանդաբար գծիկով գրվող մի շարք անուններ՝ Նար-Դոս, Սայաթ-Նովա:
 
Կից (միասին) գրվում են՝
  • հոդակապով միացած բաղադրիչները՝ գիտահետազոտազոտական,
  • քերականական քարացած ձևով բաղադրիչ ունեցողները՝ տնետուն,
  • մեկից մինչև իննսունինը թվերը՝ հիսունվեց,
  • գծիկով կամ անջատ գրվող բառերի՝ ածանցված ձևերը՝ հարավ-արևելք, բայց՝ հարավարևելյան, ամեն օր, բայց՝ ամենօրյա, մեջ բերել, բայց՝ մեջբերում:
 
Անջատ գրվում են՝

 

  • տարբեր հոլովաձևերով բաղադրիչները՝ տնից տուն,
  • հարադրավոր բայերը՝ մեջ բերել, առաջ քաշել,
  • հարյուրից բարձր բաղադրյալ թվականները՝ հինգ հարյար, հարյուր յոթ,
  • կոտորակային թվականները՝ վեց յոթերորդ,
  • որոշիչ-որոշյալի կապակցությունները՝ բաց կարմիր, թղթակից անդամ,
  • որ, թե բաղադրիչներով բառերը՝ քանի որ, կարծես թե:
 
Գրաբարյան նախդիրների գրությունը`

 

  • ի-ն միշտ գրվում է անջատ՝ ի զորու, ի մի բերել, բացի իզուր, իսպառ, իհարկե բառերից,
  • առ-ը միշտ գրվում է կից՝ առօրյա, առընթեր, բացի առ այս, առ այն, առ այսօր, առ ոչինչ, առ աստված բառերից,
  • ընդ-ը միշտ գրվում է կից՝ ընդհանուր, ընդմիջել, բացի ընդ որում բառից,
  • ըստ-ը միշտ գրվում է անջատ:
Advertisements
Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան), Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s