Առաջադրանքներ (26.09.2017)

Կարդա՛ «Կուժն առա, ելա սարը» երգի պատմությունը

• Ներկայացրու՛ գործողության տեղը, թելադրանքը, նկարագրությունը, գործողությունները:
• Ի՞նչ գիտես ներկայացված ժամանակի մասին:
• Հիմնավորի՛ր վերնագիրը, նրա թելադրանքր:
• Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
• Առանձնացրու՛ քեզ առավել դուր եկած հատվածը
•  Գտի՛ր նկարագրական հատվածներն ու ևս մեկ անգամ կարդա: Որևէ գույն տալի՞ս են ստեղծագործությանը
• Լսի՛ր երգը: Ծանո՞թ էր: Դուր եկա՞վ: Ինչու՞:

. Սովորի՛ր տրված կամ քո ընտրությամբ բանաստեղծությունը

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Լրացուցիչ կրթություն

Թարգմանություն
Ստեղծագործական աշխատանք
Ընթերցանություն, վերլուծություն
Ռադիոնյութեր
Այլ աշխատանք

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան), Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s