Տնային առաջադրանքների փաթեթ

04.09.2017

Վիլյամ Սարոյան. ‹‹Իմ սիրտը լեռներում է›› (04.09-24.09)

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի  «Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը, պատասխանի՛ր հետևյալ հարցերին

 

. Գտի՛ր ապականություն, թաքստոց, արատավոր, պահ մտնել, կսկիծ,

մազապուրծ, քաջալերել բառերի բացատրությունները

. Առանձնացրու՛ միտքը, որ ավելի շատ քեզ դուր եկավ: Բացատրիր՝ ինչու՞:

. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը ‹‹ամեն մարդ քո նմանակն է›› արտահայտությամբ:
. Կա՞ միտք, որին համաձայն չես: Ինչու՞:
. Ձայնագրի՛ր ստեղծագործությունը

 

Լրացրու՛ բաց թողնված տառերը:

Ահա այդ էր, որ նրան մղում էր ամա…ի  և անհյուր…նկալ  այս վայրերում քայլելու: Այդ էր, որ նրան բերել գցել էր այդպիսի տար…րինակ, խեն… ու ար…ամար…վող ձեռնարկի մեջ:  Չ…ր հասկանում ցամաքը: Կարծր հողեր, քրտինք, ար…ն, հ…զեր: Ցամաքը միշտ …լ տեսել էր ծովից, ի…րև հեռավոր փափագ, պատրանք: Այն ճանաչել էր կարճ կանգա…ների ժամերին. Բեռնակիր բանվորներով  վ…տացող քարափներ, շ…այլ…րեն լուսավորվա… սրճարա…եր: Կար…որը նավն էր, մարդկանց կար…ապահությունը, ժամանակին տեղ հասնելու և ածու… ու նա…թ խնա…ելու մտահո…ությունը, քամիների, մ…իկների միջից անվնաս անցնելու փափագը:

05.09.2017

 . Ստեղծագործական աշխատանք

‹‹Իմ կյանքի ժամերը…››

‹‹Ամեն մարդ իմ նմանակն է››

 

Թարգմանի՛ր

Молодая хозяйка и гости

Абхазская притча

Кмолодым вскоре после свадьбы приехали гости. Мужа в это время не было дома.

Желая показать своё гостеприимство, молодая хозяйка поймала на дворе двух кур.

Она хотела зарезать только одну курицу, но не знала, какую выбрать. Её замешательство заметил один из гостей.

— Одну поджарь, а другую свари, — посоветовал он ей, улыбаясь.

Смущённой хозяйке пришлось зарезать обеих куриц и подать их на стол.

Источник: http://pritchi.ru/id_7526

 

Վիլյամ Սարոյան. ‹‹Մարդկային կատակերգություն›› (04.09-24.09)

06.08.2017

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի պատմվածքները:

. Ո՞ր պատմվածքը քեզ առավել դուր եկավ: Ինչու՞
. Ո՞ր պատմվածքը քեզ դուր չեկավ: Հիմնավորի՛ր:
. Պատմվածքներից առանձնացրու՛ քեզ անծանոթ բառերը և գտի՛ր դրանց բացատրությունները

Վիլյամ Սարոյան. ‹‹Մարդկային կատակերգություն›› (04.09-24.09)

07.08.2017

 Մարդն իր ընտանիքի, իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի: Սա հիմնական նախապայմանն է` ճշմարիտ ինքնությունդ կամ թեկուզ դրա պատրանքը գտնելու համար, որ միևնույն բանն է կամ նույնքան պետքական: Ճիշտը դա է. մարդ իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի` անկախ նրանից, թե այդ գերդաստանի անդամներն ինչպիսին կթվան կամ իրականում կան, որովհետև եթե մարդ սոսկ նկատում է, որ սրանք առանձնապես ոչնչով չեն փայլում, , ուրեմն հենց ինքն է, որ ոչնչով չի փայլում, հենց իրեն է, որ պակասում են խելքը, հասկացողությունը, երևակայությունն ու ամենից էականը` սերը: Եթե մարդ որևէ գերդաստանի մասին կշռադատի խելամտորեն, իր ողջ հասկացողությամբ ու երևակայությամբ, և իհարկե, սիրով, ապա այդ գերդաստանը այս կամ այն բանով մեծ ու վեհ կերևա, օրինակ` գոյատևելու իր կարողությամբ, որ եթե ուրիշ ոչինչ չլինի, արդեն բավական է: Լավ գոյատևելն իսկ նշանակում է վեհություն, արդարության ու բարության հուրն անմար պահել: Այս բաների հույսը պակաս կարևոր չէ, քան այդ բաներն իրենք, որովհետև եթե գերդաստանը սրանք չունի, կարող է ձեռք բերել, իսկ եթե ունի` կարող է կորցնել:

«Գերդաստանը» պատմվածքից, թարգմ. Զ. Բոյաջյան

. Ստեղծագործական աշխատանք:
«Իմ Գերդաստանը»

. Գրի՛ր տրված բառերին  իմաստով մոտ (հոմանիշ) և տարբեր (հականիշ) մեկական բառ:
Օր.՝ իրազեկ- տեղեկացված, անտեղյակ
գեղանի-
հնազանդ-
կարծր-
ողորկ-
հարգել-
հնազանդ-
դեռատի-

Գրի՛ր  հականիշները՝ օգտագործելով բառերի արմատները:
Օր.՝ գիտուն-անգետ

Խելացի-
կիրթ-
երջանիկ-
բախտավոր-
գեղեցիկ-
Վիլյամ Սարոյան. ‹‹Մարդկային կատակերգություն›› (04.09-24.09)

   08.09.2017

Կարդա՛  Վիլյամ Սարոյանի  ‹‹Մարդկային կատակերգություն›› ստեղծագործության հետևյալ գլուխները
‹‹Յուլիսիս››
‹‹Հոմեր››
‹‹Հեռագրատունը››
‹‹Ամբողջ աշխարհը ինձ պիտի նախանձի››

Աշխատանք <<Կարդում ենք Սարոյան>> նախագծով
Թարգմանություններ pritchi.ru կայքից
Առաջադրանքներ հայոց լեզու- 7, հեղինակ՝ Սուսան Մարկոսյան գրքից

Այս նյութը հրատարակվել է 7-րդ դասարաններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s