Կույրի պատմությունը

Վիլյամ Սարոյան

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծածլեռնային ճանապարհով դեպի Բիթլիսեն ուղևորվում,
երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:

Ամուսինն ասում է կնոջը.

— Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի:

Կինը պատասխանում է.

— Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով:

Բայց ամուսինը խղճում է կույրին ևշատ է ուզում, որ նա էշով գնա:

— Տեսնո՞ւմ ես, — ասում է, — ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի:

Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում,
իսկ տղամարդիկ քշում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում:

Ամուսինը դիմում է կույրին.

— Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:

— Իջնե՞մ, — զարմանում է կույրը: — Ինչ է, թե սարերով ուղեկցել եք էշիս, ուզում եք անասունս ինձնից խլե՞լ:

Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում:

— Հիմա՛ր ամուսինս,- ասում է նա:
— Իջի՛ր, խնդրում եմ, — կրկնում է ամուսինը, — քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցի: Հիմա քո ճամփով գնա:

Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում:

Կույրը իր պատմությունն է պատմում նրանց: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.

— Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:

— Ճի՛շտ ես ասում, — պատասխանում է կինը, — գնացի՛նք:

Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.

— Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ:

Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում:

Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում:

Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ: Եվ գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին ենթարկեցնել և իրենց հետ քաղաք է ժամանում, որտեղ սկզբում փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը:

Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և
ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի:

Հետո էլ կինն է պատմում ճշմարտությունն ու արտասվում է:

Դատավորը վճռում է, որ նրանց պատմածից անհնար է գլխի ընկնել, թե ով է
ստում՝ կարգադրում.

— Տարե՛ք և նրանց առանձին սենյակներում փակեք: Ուշադիր հետևեք նրանց, իսկ առավոտյան կզեկուցեք, թե ինչ եք տեսել:

Հրամանն անմիջապես ի կատար է ածվում:

Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն ասում.

— Էշի տեր դարձա, եթե կնոջն էլ տիրանամ, կյանքը իմը կլինի:

Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին:

Կինն անվերջ լալիս է:

Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են:

. Կարդա՛ առակը: Պատասխանի՛ր հարցերին.
. Ինչպիսի՞ն էր ամուսինը, կինը, կույրը: Բնութագրի՛ր նրանց:
. Եթե տեսնեիր, ի՞նչ կասեիր ամուսնուն, կնոջը:
.  Գրի՛ր ՙՙԽրատ կույրին՚՚ թեմայով ստեղծագործական աշխատանք:

 

Այս նյութը հրատարակվել է Վիլյամ Սարոյան, Առաջադրանքներ (4-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s