Բարձունքը հաղթահարված է

18762589_1532535753485920_619303839_nԱրա լեռան լանջին մի  զորավոր վանք կա՝ Սուրբ Վարվառայի մատուռը, որ Ծաղկեվանքի զարդն է։ Նախքան ճամփորդությունը՝ 3.1 դասարանի սովորողներին առավել գրավել էր սուրբ կույսի կյանքի դժբախտ պատմությունը, անգիր են արել ամեն ավանդություն՝ կապված ծաղիկ կույսի հետ, բայց ճամփորդությունն է՛լ ավելի շատ բաներ բացահայտեց ու ստիպեց սիրել։ Ակտիվ սովորողները, բարձունքը հաղթահարելու մեծ պատրաստակամությամբ, հավաքվեցին ու ճամփա ընկան։  Ժամ անց նրանք արդնե Արա լեռան հրաշք բարձունքին էին՝ Սուրբ Վարվառայում։ Բարձունքը հաղթահարված էր։ Սովորողներին առավել գրավեց մատուռի ներսում հսող սուրբ ջուրը, որի մասին արդեն շատ բան գիտեին։ Սուրբ ջրից անմասն չմնացինք և մենք։ Շուրջբոլորը շատ մարդիկ կային և սովորողները առիթը բաց չթողեցին ասեն-գովերգեն իրենց կրթահամալիրը, բաժանեն թռուցիկներն ու ճամաբարային գործունեության հրավիրեն։ Վստահ էին՝ շատերն են գալու։

 

Այս օրերին Ծաղկեվանքն ամենամարդաշատ վայրերից է։ Զարմանալի չէ․ օր առաջ էր Համբարձման տոնը, իսկ այդ օրերի այս վայրը բազում ուխտավորներ է ընդունում։ Այս օրն էլ բացառություն չէր։ Բազում ուխտավորներ եկել ու Համբարձման ծես էին պատրաստել լանջերին։ Մի խի՜նդ, մի ուրախությու՜ն սովորողների համար։ Իրենց ծանոթ երգերն ու պարերն են կատարում։ Մենք էլ պահը բաց չենք թողնում, միանում ներկաներին։

Ճամփորդությունն այս թույլ տվեց ևս մեկ անգամ ճանապարհին տեսնել ձգվող Հրազդան գետը, որ հոսում-հոսում Երևան է հասնում։ Չդիմացանք, իջանք ու մոտիկից նայեցինք, զմայլվեցինք նրանով։ Ճամփորդությունը կայացած էր, սովորողները՝ երջանիկ։

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s