Ծաղկեվանք կամ Կույս Վառվառայի մահարձան

IMAGE-3.png

Ծաղկեվանք կամ Կույս Վառվառայի մահարձան Քարանձավում փորված քարայր- մատուռ  Արա լեռան վրա:

Ըստ ավանդազրույցի Ծաղկեվանք անվանումն առաջացել է Ծաղիկ անունով մի աղջկա անունից: Շատ դարեր առաջ մի իշխան հիանում է աղջկա գեղեցկությամբ և ցանկանում  է բռնի ուժով ամուսնանալ աղջկա հետ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում, հովվին խնդրում է թաքցնել իրեն և որևէ մեկին չհայտնել իր տեղը:Զայրացած իշխանը աղջկան փնտրելով`գալիս, հասնում  է Արա լեռան փեշը: Հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը: Ծաղիկն էլ, տեսնելով, որ իշխանն իրեն ուր որ է կգտնի, բարձրանում է հսկա ժայռին և իրեն նետում ցած, այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Եվ նահատակ կույսի անվամբ էլ մատուռն անվանում են Ծաղկեվանք: Մամռոտ մատուռի ներսում ինքնաբուխ մի աղբյուր կա, որտեղ կաթիլ առ կաթիլ ջուր է լցվում քարանձվի վերին մասից,  ավանդազրույցի համաձայն աղբյուրը Ծաղիկ կույսի արցունքներից է գոյանում: Հայերը կարծում են, որ այս աղբյուրը բուժիչ հատկություններ ունի,  որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության։

Ծաղկեվանքն անվանվել է նաև կույս Վառավառայի մահարձան` ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից:

Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:Եւ ըստ ավանդապատումի Ծաղկամայրը,  քրիստոնյա Վարվառա կույսն է:

Քարանձավը – մատուռը դարձել է ուխտատեղի և յուրաքանչյուր տարի բարեպաշտ հավատացյալները Համաբարձման տոնին  ուխտի են գնում Ծաղկեվանք:

Նյութը՝ maghat.am կայքից

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ, Նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s