Հասած երկինքը

Մարկոն և Միրկոն երկվորյակներ են, երեկ նրանք մի քանի բառի համար պետք է ածականներ ընտրեին: Ծիծաղելով ու թանաքը թափթփելով՝ այդ ավազակները գրեցին. «Ցորենը կապույտ է, ձյունը՝ կանաչ, խոտը՝ սպիտակ, գայլը՝ քաղցր, շաքարը՝ չար, երկինքը՝ հասած»:

Հանկարծ ուժեղ թնդյուն լսվեց.«Դը՜մփ, դրը՜մփ, շը՜խկ, շըր՜խկ»:

Ի՞նչ պատահեց: Առանձնապես ոչինչ: Պարզապես երկինքը, լսելով, որ ինքը հասել է, որոշեց, որ գետնին ընկնելու ժամանակն է, ինչպես անում են հասած տանձերն ու սալորները:Եվ ընկավ: Տունը քանդվեց: Եվ փոշու ամպ բարձրացավ..

Ա՜յ թե չարչարվեցին հրշեջները, մինչև ավերակների տակից այդ ահավոր երկվորյակներին հանեցին, հետո էլ նրանց կտորները կարեցին-կարկատեցին, քանի որ պատառ-պատառ էին եղել: Երկինքն էլ մի կերպ տեղը դրեցին, և ինչքան հնարավոր է բարձր, որ ծիծեռնակներն ու ինքնաթիռներն այնտեղ թռչել կարողանան:

 

  • Պատմության ընթերցում, քննարկում
  • Ընտրիր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի՛ր:
  • Հորինածդ պատմությունը ձայնագրիր և հրապարակի՛ր բլոգումդ:
  • Նկարազարդիր հեքիաթդ։
  • Ի՞նչ կլինի, եթե… շարունակիր հարցերն ինքդ հորինել :
Այս նյութը հրատարակվել է Ուսումնական նյութեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s