Սխալ արձագանքը

Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
     — Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
     — Երկու,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու:
     — Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
     — Երեք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.
     -Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է   մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
    -Լիճը,- պատասխանեց արձագանքը:
    — Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
     — Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը:
   — Կեսարը,- բղավեց արձագանքը:
 Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:
    — Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
    — Դու,- հանգիստ պատասխանեց արձագանքը:

 Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:

Առաջադրանք
1. Ի՞նչ գիտի արձագանքը: Ի՞նչ է մտածում նա, երբ միայնակ է լինում:
2.Ի՞նչ գիտես արձագանքի մասին: Նկարիր նրան ու պատմի՛ր:
3. Ինքդ երբևէ խոսե՞լ ես արձագանքի հետ: Կարո՞ղ ես պատմել ձեր զրույցը:
4. Փորձիր այնպիսի երկխոսություն հորինել, որտեղ հաղթողը դո՛ւ լինես:
5. Ձայնագրիր ընկերներիդ հետ զրույցը ու տեղադրիր բլոգումդ:
6. Փորձիր բեմականացնել հորինածդ:
7. Գունավոր թղթերից պատրաստիր արձագանքին՝ քո պատկերացմամբ:
Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s