Ա՜յ քեզ հրաշք ճամփորդություն

20170506_105916

«Հին հայկական ավանդական խաղերի առաջնություն» նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողները ճամփորդություն ունենցան դեպի Մուղնի: Գյուղի ամենագրավիչ կառույցը շատ դուր եկավ սովորողներին: Միասնական <<Հայր մեր>>-ով սկսվեց ճամփորդության ամենահավես, ամենաուրախ րոպեները: Արդեն իսկ ծանոթացել էին Սուրբ Գևորգ եկեղեցու պատմությանը, սակայն ներսում էլ ավելի շատ բաներ բացահայտվեցին իրենց համար:

 

Եկեղեցուն ծանոթությունից և աղոթքից հետո սկսվեց հայկական ավանդական խաղերի ընթացքը: Ասում եմ՝ հեռուստացույց, լսում՝ ցնցում, ասում եմ՝ պահարան, լսում՝ ռըըը՜: Ա՜յ քեզ խենթ-խելառ խաղ, իսկսկան փչացած հեռախոս:

Մեր փոքրիկ չարաճճիները չեն բավարարվում խաղով, մեկ էլ ի՜նչ տեսնեն՝ ծաղիկներ: Ի՜նչ լավ է, որ մայրիկներ կան մեզ հետ:
-Մա՜մ, մա՜մ, ինձ էլ ծաղկեպսակ հյուսիր,-բաղվում է Գայանեն:
Մայր Քնարիկն ու մայր Արմինեն իհարկե սովորողների խնդրանքը մերժել չեն կարող: Միասին հյուսում են, սովորեցնում ու ծաղկեպսակներ ստանում:

Ժամանակն է նկարչական պլեների:
-Ընկեր Հռիփսիմե՜, սա էլ իմ նկարած եկեղեցին է, Ձեզ եմ նվիրում,-բղավում է Նարեն:
-Ես էլ, ես էլ եմ նկարել, Սուրբ Գևորգն է,- մյուս կողմից ասում է Սեդան:
-Իսկ ես խաչված Հիսուսին եմ նկարել,- պատասխանում է Սևադան:

Ճամփորդասեր սովորողներին ճամփորդությունը շատ է դուր գալիս, պայմանավորվում ենք՝ այս ամիս  անպայման էլի ճամփորդություն  ենք ունենալու: Հաջողություն ենք հայտնում Մուղնի գյուղից ու վերադառնում կրթահամալիր:

Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s