Հին հայկական ավանդական խաղերի առաջնություն՝ մայիսի 2-13.նախագիծ

th

Նախագծի մասնակիցներ՝ 3.1 դասարանի սովորողներ
Նախագծի ժամանակահատվածը՝ մայիսի 2-13
Նախագծի նպատակը՝ սովորողներին ծանոթացնել հին ավանդական հայկական խաղերին
Իրականացումը՝ նախագծի իրականացման ընթացքում խաղալու ենք հետևյալ խաղերը՝

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Փչացած հեռախոս

Խաղերի ընդմիջման ընթացքւմ խաղում ենք փչացած հեռախոս: Այս խաղը, կարծում եմ՝ գիտեք: Շարքի սկզբից լուր է ուղարկվում շարքի վերջ: Մինչև տեղ է հասնում, լուրն աղավաղվում է:

Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Հոլ
Մասնակիցների թիվն անսահմանափակ է: Ատրիբուտներ՝ փայտե հոլ՝ կոնանման մետաղե ծայրով և խայտան՝ ոլորած պարան հանգույցով: Հանգույցը անցկացվում է մատին, իսկ պարանը փաթաթվում է հոլի վրա: Խաղացողը կտրուկ առաջ է նետում ձեռքը, պարանը բացվում է, և հոլը սկսում է պտտվել գետնին: Նախապես գետնի վրա փոքրիկ փոս է փորվում և դրանից որոշակի հեռավորության վրա դրվում է կոճ՝ հոլ առանց ծայրի: Խաղացողների մասնակցության հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Խաղի իմաստը նրանում է, որ, հերթով պտտեցնելով հոլը, այն դեռ պտտվելու ընթացքում ափի մեջ վերցնեն ու հարվածեն կոճին՝ այնպես առաջ տանելով այն, որ փոսի մեջ ընկնի: Յուրաքանչյուր կոճի հայտնվելը փոսում միավոր է բերում: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկին հաջողվում է հավաքել նախապես պայմանավորված միավորների քանակը: Մրցանակը, որպես կանոն, հակառակորդի հոլն է: Թեև ամեն բակում իրենց խաղի կանոնները կային: Իսկական վարպետները տիրապետում էին հոլը պտտեցնելու ամենատարբեր հնարքներին՝ ուժեղ նետում վերևից, պարանի ձգում դեպի հետ, հոլի նետում դեպի օդ և այլն: Հոլերն էլ տարբեր ձևի ու տարբեր նյութից էին լինում, իսկ պատրաստում էին դրանք ճշմարիտ վարպետները, որոնց ամեն թաղում անունով գիտեին:

Քարկտիկ

Քարկտիկը խաղում են 5 քարով, որոնցից չորսը նյութական աշխարհի հիմքը համարվող չորս տարրերն են՝ ջուրը, օդը,  հողն ու կրակը, իսկ հինգերորդը՝ եթերը։ Խաղն ունի վեց փուլ՝ մինպար,  մեկնուկ, երկնուկ,  թաք  ու երեքնուկ, շնուկ, ճանտաս։

«Ռեզին»

Աղջիկների համար այս խաղի գլխավոր պարագան ռեզինն է: Խաղացողների պահանջվող քանակն է 3-4 մարդ: Յուրաքանչյուր մասնակիցը տարբեր բարձրության և կեցվածքով ցատկեր է կատարում: Հենց որ ցատկողը սխալվում է, նրա փոխարեն կանգնում է մյուս մասնակիցը, եթե խաղացողները չորսն են, ապա զույգերը փոխվում են տեղերով, եթե նրանցից որևէ մեկը խաղի ընթացքում սխալ է թույլ տալի

Նյութի աղբյուր՝  Հայկազ Մարգարյանի բլոգ

 

Այս նյութը հրատարակվել է Նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s