Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում‚ ով երազում էր մեծ գյուտարար դառնալ: Նա գիշեր ու ցերեկ սովորում էր, երկար տարիներ, և վերջապես ինքն իրեն ասաց.

– Ես շատ բան եմ սովորել, գետնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչի եմ ընդունակ:
Նա միանգամից անցավ փորձեր անելուն, և նրան հաջողվեց հայտնաբերել պանրի միջի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված էին:

Եվ այդժամ նա նորից սկսել սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, երեկոյից առավոտ, երկար ամիսներ, և վերջապես նորից ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է: Ես արդեն գիտունական եմ… Պետք է տեսնել, թե ինչի եմ ընդունակ:
Եվ բոլորը տեսան` նա անձրևանոցի վրա անցքեր էր հայտնաբերել: Եվ բոլորը մի լավ ծիծաղեցին:Բայց նա չհուսահատվեց‚ այլ նորից սկսեց գրքեր կարդալ‚ շարունակեց իր փորձերը և վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը˜, այժմ ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես ուղղակի գիտնեկան եմ:

Բայց, այնուամենայնիվ, այս անգամ էլ սխալվեց: Նրա գյուտը նավերը ջրաներկով ներկելն էր: Դա շատ թանկ նստեց և ծովի գույնը փոխեց:

– Միևնույն է` չեմ նահանջելու‚- որոշեց խիզախ գյուտարարը, որի գլուխը արդեն ալեհեր էր դարձել:

Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Եվ այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզենար: Օրինակ‚ Լուսին ուղևորվելու մի մեքենա հորինեց, գնացք‚ որին ընդամենը մի բրնձահատիկ էր հարկավոր‚ որ հազարավոր կիլոմետրեր սլանար‚ կոշիկներ‚ որ երբեք չէին մաշվում, և բազմաթիվ այլ հետաքրքիր իրեր:

Նա միայն մի բան չկարողացավ բացահայտել՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Եվ, հավանաբար, ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Ռուսերենից թարգմանեց Աշխեն Գրիգորյանը

Այս նյութը հրատարակվել է Ուսումնական նյութեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s