Սուրբ Հարության տոն. նախագիծ

th

Նախագծի մասնակիցները- 3.1 դասարան
Նախագծի  տևողությունը- ապրիլ 3-ապրիլ 16
Նախագծի նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկի ծեսի խորհրդին,  Հիսուս Քրիստոսի Հարության պատմությանը

Նախագծի խնդիրներ

  • Ճանաչողության զարգացում
  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում

Մայրենի — գտնում և հորինում ենք  զատկական ասիկներ, հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Հորինում ենք հեքիաթներ, պատմություններ, ավանդազրույցներ, խաղեր, հանելուկներ, ասույթներ, բանաստեղծություններ Զատկին նվիրված։ Զատիկ, ձու, Ակլատիզ ․․․ և այլ զատկական բառերով նոր բառեր ենք կազմում , այդ բառերով հետաքրքիր պատմություններ ,հեքիաթներ են հորինում ։ Տատիկ — պապիկներից հարցազրույց ենք վերցնում «Զատկական պատմություններ»խորագրով։

Մեդիատեխնոլոգիա — powerpoint ծրագրի միջոցով պատրաստում են տեղեկություններ զատկական խորհրդանիշների մասին, տեղադրում slideshare.net կայքում և հրապարակում բլոգում:

Ես և շրջակա — Ծանոթանում ենք Սուրբ Հարթույան խորհրդին, աստվածաշնչյան պատմությանը: Ձվի, զատիկի, ցորենի, հատիկների, չամիչի  մասին հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքում, կատարում բնագիտական փորձ ձվով: Ներկած ձվիկներով, կոնֆետներով, ճուտիկներով և գունավոր ժապավեններով պատրաստում ենք մեր ծիսական ծառը:

Տեխնոլոգիա — Ներկում ենք ձվիկներ, թելերով, ուլունքներով զարդարում, զատկածառ,Ակլատիզ, Ուտիս տատ ենք պատրաստում։

Զատկական երգերի ուսուցում:

Այս նյութը հրատարակվել է Նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s