Սուրբ Զատիկը աշխարհի տարբեր երկրներում

Ամեն մի երկիր Զատիկը տարբեր կերպ է նշում, սակայն բոլորի մոտ այս տոնը մնում է ամնակարեւոր ու սիրելի օրերից մեկը:

Զատիկը Անգլիայում հաճախ ավելի են կարեւորում, քան Քրիստոսի Ծննունդը: Անգլիայում դպրոցները փակվում են 2 շաբաթով, շատերը մասնկացում են «Զատիկի» օրվա պատարագին մինջեւ ուշ գիշեր, եւ այն ավարտվելուց հետո շնորհավորում են միմյանց պասի ավարտի կապակցությամբ: Եկեղեցիները զարդարվում են տարբեր ծաղիկներով եւ ներկված ձվերով: Այնուհետեւ վերադառնում են տուն եւ ուտում իրենց ավանդական «Զատիկե բանալին»:

Լեհաստանում Զատիկը տոնում են 2 օր, սեղանի շուրջ են հավաքվում ամբողջ ընտանիքի անդամները ` մեծից փոքր: Տոնի հենց սկզբում ամբողջ ընտանիքով աղոթում են: Նախաճաշը սկսվում է զատկական ավանդական ուտելիքներով `ձու, ծովաբողկ, միս եւ երշիկ: Կիրակի օրվան հաջորդ օրը անվանում են «թաց երկուշաբթի»: Այս օրը նման  է մեր վարդավառին, այստեղ էլ միմյանց վրա ջուր են լցնում եւ ուրախանում: Ըստ ավնադույթի, ջուրը մարդկանց բերում է հաջողություն, առողջություն առօրյա կյանքում նոր ձեռքբերումներ:

Շվեդիայի դպրոցներում Զատիկին նախորդող օրերին երեխաների հետ տոնի  նշանակության մասին դասընթացներ են անցկացվում, աշակերտները վերհիշում են, որ Հիսուսը մեր բոլորի մեղքի համար խաչվել է, այնուհետեւ հարություն է առել: Այստեղ մարդիկ իրենց տները զարդարում են տարբեր ծաղիկներով, որոնք պետք է լինեն սպիտակ, դեղին եւ կանաչ: Գունավոր ստվարաթղթից ձվեր են պատրաստում եւ նրանց մեջ դնում բազմազան քաղցրավենիքներ:
Զատիկը Գերմանիայում սկսվում է ուրբաթ օրվանից եւ այդ օրը gրեթե բոլորը ուտում են ձուկ: Գերմանիայում ոչ ուրբաթ, ոչ շաբաթ օրերին չեն աշխատում: Շաբաթ երեկոյան տարբեր քաղաքների կենտրոններում մեծ կրակ են վառում, այս կրակը շատ խորհդանշական է, հավաքվում են տարբեր տեղերից, որպեսի գոնե կարողանան հեռվից դիտել այդ կրակը: Այն խորհրդանշում է աշխարհի վերջը եւ բոլոր վատ, չար ուժերի  ավարտը: Ընտանիքներում ծնողները արկղի մեջ լցնում են տարբեր քաղցրավենիքներ, գունավոր ձվեր եւ փոքրիկ նվերներ, այնուհետեւ այն թաքցնում: Նախաճաշի ավարտից հետո երեխաներին ասում են.«Զատիկի նապաստակը թաքցրել է արկղիկը, դուք պետք է այն գտնեք»: Այնուհետեւ մարդիկ հյուրընկալում են միմյանց:

Զատիկի օրը Իտալիայում հազարավոր մարդիկ հավաքվում են Հռոմի հրապարակում, որպեսզի լսեն Հռոմի Պապի կողմից շնորհավորանքը: Այս օրվա տոնական ուտելիքը տապակած գառան միսն է, աղցան քաղցր պղպեղից եւ լոլիկից, լիմոնային թխվածք: Զատիկի հաջորդ օրը այստեղ ընդունված է հարեւանների եւ ընտանքի ընկերների հետ գնալ բնության գիրկ:

Զատիկի նշելու ձեւը Ֆրանսիայում գրեթե նման է Գերմանային, այստեղ նույնպես երեխաներից պահում են քաղցրավենքը եւ ուրախանում, երբ դժվարությամբ են գտնում այն: Ավանդական ուտելիքը այստեղ տապակած հավն է, իսկ դեսերտը` շոկոլադե միջուկով թխվածքը: Այստեղ գլխավոր խորհրդանիշը զանգակն է, ամենուր լսվում է նրա հնչեղ ձայնը, որը խորհրդանշում է կյանքի շարունակվելը եւ բոլորի սրտերի ուրախությունը:

Նյութի աղբյուրը՝ Լուսինե Ավագյան

Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s