Հունվարյան ստուգատեսային ճամբար.հեծանվավարություն

-Երկանի՛վ, երկանի՛վ, ես երկանի՛վ եմ քշում,-բղավում է Հրայրը։ Ճիշտ հասկացաք. այսօր 3.1 դասարանի սովորողներն ստուգատես անցան հեծանվավարությունից։ Ի՛նչ ունենք մենք վախենալու, կասկածելու, երկմտելու… այնպես աշխույժ, այնպես պրոֆեսիոնալ ենք վարում, դե՛, զարմանալու չէ. առաջին դասարանից վարում ենք ու վարում։ Ընկեր Քրիստինեն և ըկեր Անդրանիկը աչքները չորս արած հետևում են` հանկարծ մի բան բաց չթողնեն, մի բան սխալ չգրանցեն։ Ի՛նչ հաճելի են այս ստուգատեսերը։

Այս նյութը հրատարակվել է Ստուգատես 2017-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն