Օր վայելքի ու խնդության

20161118_120341 Օրս այսօր Արևմտյան դպրոց-պարտեզոտ էր: Ի՞նչ կա ավելի հաճելի, քան երգ-երաժշտությամբ օրը սկսելը: Մի խումբ շնորհալի փոքրիկներ, սիրելի դպրոցի  ուսուցիչներ, սիրելի տիկին Սոֆյա ու Տաթև, էլ ի՞նչ է պետք դրական լիցքերի համար: Շոստակովիչյան ու շուբերտյան մեղեդիներ ու էներգիան ծորու՜մ- լցվում է մեջդ՝ ասելով՝ դե՛, վայելի՛ր օրդ: 
Օրվա այս հրաշք մեկնարկից հետո փոխադրվում եմ կրթահամալիրի ագարակ, որտեղ այսօր տոն է՝ ձիավարժարանի բացման, նորամուտի տոն:

Ավագ դպրոցի տասներորդ դասարանի սովորող Գոհար Հովհհանիսյանի հետ եմ զրուցում: Տարուց ավել է՝ նետաձգություն է սովորում: վստահ է՝ նետաձգությունն իրեն ոչ միայն ուժեղացնում է, այլ նաև բարձրացնում է ինքնավստահությունն ու ուժեղացնում կենտրոնացումը: Մինչ Գոհարն իր նետաձգության փորձերն է անում ընկեր Գևորգի միջամտությամբ, քիչ հեռու մի խումբ սովորողներ պատգարակին դրված մարդ են տեղափոխում: Հարկ չկա  անհանգստանալու, բան չի պատահել, ընդամենը փորձեր են: Վերջապես գալիս են շա՜տ սովորողներ, ուսուցիչներ և նույնիսկ Վրաստանից ժամանած հյուրեր, որ այս օրերին մեզ հետ են՝ փոխանակման ծրագրերով:

Օրվա ավարտին նորից հասկանում եմ, որ օրս Արևմտյան դպրոց-պարտեզոտ է.Հիմա էլ Մեդիաուրբաթն է՝ Դպրոց-պարտեզի պատասխանատվությամբ:

Լուսը լուսացավ, բարին շատացավ․․․
Վաղ լուսաբացին գութան լծեցին․․․
Հորովել հո՜․․․

Նորից սիրելի դպրոցի սաներն ու ուսուցիչներն են: Պարզվում է այսօր Երկրագործի օրն է ու մեդիաուրբաթը անդրադարձ է նաև դրան: Մի լավ ուրախանում ենք միասին, դե, այդպես է միշտ էլ. որտեղ մի խումբ սեբաստացիներ, այնտեղ ծով խնդություն ու վայելք:

Մեզ են միանում նաև Խաչիկ գյուղի պարուհիներն ու Թբիլիսիի մեր հյուրերը: Հրաշք մի խառնարան, որ մեդիաուրբաթի ավարտն է հուշում: Դե իսկ հիմա պիտի գործի անցնել. վաղը Հարիսայի ծես է. օրհնության կարգ, հյուրասիրություն: Ը՜մ, մեզ բարի վայելք:

 

Այս նյութը հրատարակվել է Սեբաստացու օրեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s