Monthly Archives: Նոյեմբերի 2016

Հանդիպում գրողի հետ

  Կրթահամալիրի սաներն այսօր հանդիպեցին Ժամանակակից գրող Նարինե Ավագյանի հետ: Գրողը պատմեց իր, իր գրչի  մասին, պատասխանեց ընթերցասեր սովորողների հարցերին և անդրադարձ կատարվեց գրողի <<Նուռը>> ստեղծագործությանը: Հանդիպումից ոգևորված Նարինե Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է զգացողություններով՝ գրելով.  

Հրատարակված՝ Без рубрики, Մեր առօրյան-ում | Թողնել մեկնաբանություն

Սիրո Երկրորդ օրենք. «Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես»

«Սիրո օրենքները» խորագրով հոդվածաշարի երկրորդ  օրենքը, որ պետք է մեկնաբանենք, Աստծո երկրորդ պատվիրանն է. «Վերևում՝երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերիմեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքերչպիտի կերտես»,- ասում է Տերը և ավելացնում,- «Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոգևոր նյութեր-ում | Թողնել մեկնաբանություն

Լուսանկարչությունը որպես լեզու պետք է սովորեցնել. Զավեն Խաչիկյան

This gallery contains 4 photos.

Գեղարվեստի ցուցասրահում այսօր հանդիպում էր դոկումենտալ լուսանկարող Զավեն Խաչիկյանի հետ: Լուսանկարիչը վերջերս իր նկարներով գիրք հրատարակեց <<Սև, սպիտակ, եռագույն>> վերնագրով, որի մասին էլ խոսվեց հանդիպմանը: Զավեն Խաչիկյանն անդրադարձավ նաև լուսանկարչությանը՝ տարանջատելով այն լրագրությունից:

Պատկերասրահ | Թողնել մեկնաբանություն

Բ4-ից մինչ սեբաստացի Շամիրամի այգիներ

This gallery contains 13 photos.

  <<Շամիրամի այգիներ>> կրթական ծրագիրն այսօր բազում սեբաստացիների ոտքի հանեց:Ծրագրով հետաքրքրվեցին ու աջակցեցին դպրոցների ծրագրերի ղեկավարնեը, ուսուցիչներ և սովորողներ:

Պատկերասրահ | Թողնել մեկնաբանություն

Օր վայելքի ու խնդության

 Օրս այսօր Արևմտյան դպրոց-պարտեզոտ էր: Ի՞նչ կա ավելի հաճելի, քան երգ-երաժշտությամբ օրը սկսելը: Մի խումբ շնորհալի փոքրիկներ, սիրելի դպրոցի  ուսուցիչներ, սիրելի տիկին Սոֆյա ու Տաթև, էլ ի՞նչ է պետք դրական լիցքերի համար: Շոստակովիչյան ու շուբերտյան մեղեդիներ ու էներգիան ծորու՜մ- լցվում … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Սեբաստացու օրեր-ում | Թողնել մեկնաբանություն

Կավե պատկերներ կամ ինչպես ենք երևակայում

Արևմտյան դպրոցի հինգ տարեկաններն այսօր հյուրընկալվել էին սիրելի ընկեր Զառային։

Հրատարակված՝ Մեր առօրյան-ում | Թողնել մեկնաբանություն

Արժեքային ուսուցում

Գիտելիքից, ուսուցողական աշխատանքներից այն կողմ կա մի արժեքային ուսուցում, համամարդկային, հումանիստական մոտեցում ամեն պարագյում: Մեր հինգ տարեկաններն հենց այդ արժեքների կրողն են այսօր: Հիացմունքս թաքցնել ու չպատմել չեմ կարող տեսածիս մասին: 

Պատկերասրահ | Թողնել մեկնաբանություն

Վայելում ենք աշնանային արևը

This gallery contains 13 photos.

Մինչ դպրոցում ուսումնական առաջադրանքներ են կատարում, մենք՝ հինգ տարեկաններս, օգտվում ենք բարենպաստ եղանակից ու շտապում դուրս՝ վայելելու աշնանային արևն ու ավազե հրապարակում աշխատելու հնարավորությունը:

Պատկերասրահ | Թողնել մեկնաբանություն