Սիրո առաջին օրենք. «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձնից բացի ուրիշ աստվածներ չունենաս»

__145621517000Յուրաքանչյուր քրիստոնյայի ամենամեծ փափագը երկնքի արքայությանն արժանանանալն է: Մեր օրերում այդ արքայությանն հասնելը  խրթին ու խոչընդոտներով լեցուն է, սակայն  Տերը մեզ այնքան է սիրել, որ ցույց է տվել այդ ճանապարհը:  Փրկության լույսի առաջին ու ամենակարևոր շավիղը Տիրոջ պատվիրանների կատարումն է:
«Քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը, որ պահենք Նրա պատվիրանները» (Ա Հովհաննես 5:3):

Առաջին և, թերևս, ամենակարևոր դեպի փրկության լույս տանող սիրո օրենքը «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձնից բացի ուրիշ աստվածներ չունենաս» պատվիրանն է: Ինչո՞ւ ամենակարևոր, որովհետև այս պատվիրանն իր մեջ պարունակում է Հիսուս Քրիստոսի մեզ սովորեցրած«ամենամեծ» պատվիրանը`«Պիտի սիրես Տիրոջը` քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ» (Մարկոս 12:30):

«Ինչպես մի մոմ  չի կարող երկու սենյակի մեջ լույս տալ, նույնպես մենք չենք կարող երկու Տեր ունենալ»,- Առաջին սիրո օրենքի մասին խոսելիս այս մտորումն է հայտնում ԱՀԹ Սուրբ երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, այնուհետև շարունակում,- «Տերը սիրո մեջ է: Երբ այլևս չես սիրում դիմացինիդ, Աստծո ներկայությունը չկա քո մեջ: Հովհաննեսի ավետարանում  ասվում է` «Տերը հոգի է և Տերն ամենուր է», դրա համար Եսայի մարգարեի միջոցով Տերն ասում է, որ այլևս չի կամենում մեր զոհերը, որովհետև մեր զոհերի մեջ սեր չկա, այլ կամենում է ողորմություն, որովհետև ողորմությամբ մենք նմանվում ենք Աստծուն, ողորմությամբ մեր հույսն ինքն Աստվածն է: Հիսուսն ասում էր. «Ձգտեք լինել այնպիսին, ինչպիսին ձեր երկնավոր հայրն է», իսկ այդ կատարելությանը հասնելը սիրո, ողորմության և ներողամտության միջոցով է լինում»:

Տեր հայրը նաև մտահոգություն է հայտնում, որ հաճախ մեր կյանքից ներս կուռքեր ենք պատրաստում` մոռանալով, որ Տերը միակն է: Այս սխալը գործում ենք մեր կենցաղում, հաճախ նույնիսկ չհասկանալով, որ սխալ ենք: Ամենավառ օրինակը, թերևս, այս կամ այն արվեստի մարդուն ինքներս մեզ երկրպագու կոչելն է . «Մենք պետք է  երկիր պագանենք (գետին համբուրենք) Տիրոջ համար: Այո´, Տերն է մեր միակ Աստվածը, միակ զորությունը, միակ իմաստության աղբյուրը, որովհետև Տիրոջից է կյանքի աղբյուրը բխում և Տերն է, որ ողորմում է ու առաջնորդում: Մեր կյանքից ներս Տիրոջից բացի չի կարող լինել ուրիշ Աստված: Ավետարանը մեզ ասում է, որ երկու Տիրոջ չենք կարող ծառայել. կամ Աստծուն պիտի ծառայենք կամ` մամոնային: Սա նշանակում է, որ Տերը միակն է և երկրպագութունը, փառքը ամբողջապես Տիրոջն է, և եթե ունենք երկու տեր, ուրեմն մեկը սատանան է: Չենք կարող ծառայել և´ Աստծուն, և´ մամոնային»,-նշում է տեր հայրը:
Առաջին պատվիրանն է նաև մեր անսասան հավատի առհավատչյան, որովհետև եթե մեր Աստված մեկն է ու սիրում ենք նրան ամբողջ մտքով, հոգով ու էությամբ,  ուրեմն չենք կարող թերանալ, քանի որ սիրել Աստծուն նշանակում է պահել նրա խոսքը: Ուրեմն, խնդրենք Տիրոջը որ մեզ անսասան հավատ տա` նրան անվերապահորեն սիրելու,  աշխարհիկ մեղքերից հեռու մնալու և երկնքի արքայությունը ժառանգելու համար:

Այս նյութը հրատարակվել է Без рубрики, Հոգևոր նյութեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s