Վերջապես երկար սպասված բարձունքի հաղթահարման օրը։ Մարզական հագուստներն ու մյուս պարագանները` առկա, ժպիտները` տեղում, տրամադրությունը` արտակարգ։

Ճանապարհը դեպի Կոտայքի մարզ տարավ։ Մի իսկական ոգևորություն էր բարձունքի հաղթահարումը։ Փույթ չէ, որ Ավետը վնասվեց. իր ընկերուհուն էր օգնում,  բազուկների մեջ էր առել, որ հանկարծ չընկնի։
Բնությունը սիրող երկրորդ դասարանցիններն անտարբեր լինել ու չհավաքել աղբը չէին կարող։ Զինվելուց հետո բոլորը գործի անցան։
֊Մա՜մ, մա՜մ, դեմքս մաքրիր, անձեռոցիկը աղբի տոպրակս գցիր, որ հավաքածս աղբը շատ լինի,֊ բղավում էր Արթուրը։
Վերջապես տարածքն էլ մաքուր է։ Հոգևորը բավարարելու ժամն է: Եվս փոքրիկ բարձունք հաղթհարելով հասանք Բջնիի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի: Տեր Արիստակեսը ողջունեց ու իր օրհնությունը տվեց երեխաներին: Միասնական աղոթքից ու եկեղեցու պատմությունը լսելուց հետ ուղևորվեցինք դեպի Երևան, դեպի դպրոց-պարտեզ:

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s