Գայթակղություն. Ինչպես պայքարել դրա դեմ

__4900«Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա~յ նրան, ում ձեռքով կգա: Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկնաքար կախվեր, և ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ: Զգու’յշ եղեք ձեր անձերի համար»: (Ղուկաս 17:1-3):
Ղուկասի Ավետարանի այս հատվածը հավաստումն է, որ արատավոր մեղքերը մեր շուրջն են անընդհատ, դրանք մոլախոտի պես իրենց ճիրաններում կարող են առնել յուրաքանչյուրին: Մեզանից ոչ մեկը ձերբազատված չէ դրանցից:
Գայթակղությունները կարող են ներգործել ինչպես մարմնական, այնպես էլ մտավորկերպով: Հաճախ այդ գայթակղություններին տրվում ենք ոչ մտածված. Թմրանյութեր օգտագործողը բնականաբար չի մտածում դրա հետևանքների մասին. Սկզբում օգտագործում է հաճելի զգացողություններ փնտրելով, հետո այն դառնում է կենսական անհրաժեշտություն: Բավական է գայթակղվես, և այն անընդհատ ներգործություն է ունենում քեզ վրա: Սատանան հրաշալի կարողանում է կատարել իր «սուրբ առաքելությունը»:
Գայթակղությանը ծանոթ ենք դեռ աստվածաշնչյան պատմություններից: Բոլորիս ծանոթ է պատմությունը, թե ինչպես սատանան գայթակղեցրեց Եվային: Հենց այդ գայթակղության պատճառով էլ գործվեց առաջին մեղքը, հենց այդ գայթակղության պատճառով էլ այսօր բոլորս մահկանացու ենք և ծնվում ենք ադամական մեղքը մեզանում: Շատ ավելի վտանգավոր է մտավոր գայթակղությունը: Այսօր մանրէների պես բազմացող աղանդների արածը ոչ այլ ինչ է, քան մտավոր գայթակղություն: Այդ գայթակղություներն իրականանում են հիմնականում խոսքի միջոցով և հեռացնում մեզ ճշմարիտ ուղղուց` դարձնելով անտարբեր, եսասեր, անհնազանդ ու բռի:
«Վա՜յ աշխարհին` գայթակղությունների պատճառով» (Մատթեոս17:7),- ասվում է Ավետարանում, իսկ ՚հետո շեշտվում. «Եթե ձեռքդ կամ ոտքդ գայթակղեցնում է քեզ, հանի’ր այն և դե’ն նետիր քեզնից. Քեզ համար ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել կյանք, քան թե երկու ձեռք ու երկու ոտք ունենալ և հավիտենական կրակի մեջ ընկնել» (Մատթեոս 17:8):
Այսօր մենք պետք չունենք ձեռքից կամ ոտքից զրկվելու, որովհետև մեր Հայրը մեզ հուշել է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե’ք` «Արմատախի’լ եղիր և տնկվի’ր ծովիմեջ», նա կհնազանդվի ձեզ» (Ղուկաս 17:6):
Ուրեմն, յուրաքանչյուրս փորձենք մեր հավատքում անսասան լինել և հաճախ աղոթել ու խնդրել Տիրոջը, որ հեռու պահի մեզ աշխարհիկ գայթակղություններից:

Այս նյութը հրատարակվել է Հոգևոր նյութեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s