«Անպետք և պառավական առասպելներից հեռացիր. և վարժիր քեզ աստվածպաշտության մեջ»

__4802Թե երբվանից են մարդիկ սկսել սուրճի մրուրով բախտ գուշակել կամ վախենալ սև կատուներից, ստույգ ասել հնարավոր չէ, սակայն մի բան հստակ է. ամեն տեսակ սնահավատություններն առաջացել են վախից, ներշնչումներից, երևույթները բացատրել չկարողանալուց և հակադրվում են ճշմարիտ հավատքին: Տերն իր առաքյալի միջոցով զգուշացրել է. «Անպետք և պառավական առասպելներից հեռացիր.և վարժիր քեզ աստվածպաշտության մեջ» (Տիմ. 4:7):

«Պառավական առասպելն» այն սին հավատքն է, որին հաճախ տրվում ենք` հեռանալով ու չըմբռնելով ճշմարիտ հավատքը: Այս կերպ բոլորս հեռանում ենք մեր Տիրոջից և մեծապես խախտում Տիրոջ առաջին  պատվիրանը. «Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձնից բացի այլ աստվածներ թող չլինենքեզ համար»:

Ինքնին հասկանալի է, որ սնահավատության հիմնական տարրերը գալիս են դեռևս հին դարերից, երբ հեթանոսությունը կուրացրել էր բոլորի աչքերը և իր արմատները գցել ամենուր, սակայն այն թզենու ծառի նման, որ Տեր Հիսուսը չորացրեց, քանի որ բարի պտուղ չէր տալիս, հեթանոսությունն էլ ի վերջո ընդհատակ անցավ, սակայն, չգիտես ինչու, մեր ժամանակներում ևս, երբ թվում է, որ մարդկային գիտակցությունը բարձր մակարդակի վրա է, և Տիրոջ իշխանությանը պետք է անվերապահորեն հավատանք բոլորս, սին հավատքը դեռ փորձում է պտուղներ տալ: Սակայն վստահաբար կարող ենք ասել` մարդկանց, որոնք իրապես հավատում են Տիրոջը և փորձում են ընթանալ նրա հաղորդած ուղղով, չեն սպառնում ո′չ ուրբաթը, ո′չ սև կատուն, ո′չ զույգ կամ կենտ մոմերը և ոչ էլ սուրճի մրուրը:

Ճշմարիտ հավատացյալը գիտի, որ «առանց հավատքի անհնար է հաճելի լինել Աստծուն» (Եբր.11:6), սակայն նաև գիտի, որ այդ հավատքը ոչ թե սին բաների պետք է վերագրել, այլ միայն մեր Տիրոջը, ով մեր մեղքերի քավության համար զոհաբերեց իրեն:

Սնոտապաշտություն են նաև հետևելն ու հավատալը բազում գուշակների, կախարդների, որոնք փորձում են ապագան գուշակել ու մեզ «փրկել» առաջիկա փորձություններից: Հավատացած եղեք, այս կերպ բոլորս Տիրոջ բարկությունն ենք վաստակում:

Հին Կտակարանում՝ երկրորդ օրենք գրքի 18.11-12-ում գրված է. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսիմեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամգուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի,մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի,որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. Այդպիսի գարշելիբաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից»։

Մեր Տերը Սուրբ գրքի միջոցով տվել է մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և սովորեցրել ճիշտ ապրելու բանաձևը, մեզ մնում է միայն թերուս աշակերտի պես չվարվել, ընթերցել Սուրբ գիքրը, հասկանալ Տիրոջ կամքն ու խոսքը և շարժվել այդ ճիշտ ընթացքով, քանի որ աստվածճանաչությամբ և նրա խոսքը կատարելով միայն կարող ենք երկնքի արքայությանն արժանանալ: Թող Տիրոջ օրհնությունը բոլորիս ուղեկիցը լինի ողջ կյանքում. Ամեն:

    __4802

Այս նյութը հրատարակվել է Հոգևոր նյութեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s