Երջանիկ պատահականություններ չկան, կան կույր անհրաժեշտություններ

13823480_1143834189022747_1675213502_n

Վստահ ու հստակ գիտեմ, որ մուտքս «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր պատահականության արդյունք չէր: Բազմիցս լսած լինելով կրթահամալիրի մասին` նույնիսկ մտքովս չէր անցել հայտնվել այնտեղ և միայն մի համերգի ժամանակ, երբ ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում տեսա կրթահամալիրի անդամների ելույթները ու հատկապես «երքին խոհանոցը»  ` շփումը միմյանց և ղեկավարի հետ, անմիջականությունն ու պարզությունը շփան մեջ, ցանկություն առաջացավ հայտնվել նման միջավայրում: Ինչպես մեր բազմաթիվ երազներ, որ վայրկենական գալիս ու հեռանում են, այնպես էլ այդ միտքս րոպեներ հետո մոռացել էի, բայց կույր անհրաժեշտության գաղափարը երկար մոռացնել չտվեց:
Վստահ եմ, որ կյանքումս ամեն բան Աստծո կամքով է լինում: Այս պարագայում էլ Աստծուն խնդրում էի, որ իր կամքը կատարի, որ հայտնվեմ մի միջավայրում, որտեղ ջերմություն տալ ու ստանալ հնարավոր լինի: Հայրս խնդրանքս ուշացնել չտվեց: Մորաքրոջ հետ զրույցում մի օր ասացի, որ ամենամեծ ցանկությունս երեխաների հետ աշխատելն է: Պատասխանը եղավ.«Իսկ ինչու՞ չես դիմում «Մ. Սեբաստացի» կրթահամալիր»: Ծանոթ է չէ՞ այն պահը, երբ թունելի միջից մեկ էլ հանկարծ, հո՜պ, լույսն ես տեսնում: Նույն պահին իսկ ծանոթներիցս մեկից, ով քաջատեղյակ էր դպրոցից, ճշտեցի՝ ինչպես դիմեմ, ինչ է անհրաժեշտ ու լսեցի պատասխանը, որ այս կրթահամալիրում կարևորը քո անհատականությունն ու տեսակն է, որ կրթահամալիրն աշխատում է այլընտրանքային տարբերակներով: Միտքն արդեն իսկ գրավիչ էր, հատկապես այն հանգամանքը, որ ես ընդունվելու եմ ոչ թե փեշիս երկարության կամ կարճության, ոչ թե ծանոթ-անծանոթի միջամտության, այլ իմ ներքին տեսակի բացահայտման միջոցով: Այսպես ճշտեցի ու լրացրի հայտը, որից օրեր հետո առաջին անգամ մուտք գործեցի կրթահամալիր:

Լուսավոր ու բույսերով լի սենկայից ոլորապտույտ աստիճաններով բարձրացա ու ժպիտներով դեմքեր տեսա: Պատկերացնու՞մ եք՝ մեր օրերում մարդիկ կարող են քեզ լիաթոք ժպիտով ընդունել: Հրաշալի՛ էր: Զարմացրեց ու միևնույն ժամանակ հիացրեց այն արտահայտությունը, որ՝ այս կրթահամալիրի բոլոր ուսուցիչները պետք է լողալ ու հեծանիվ քշել իմանան: Օրեր անց էլ, ի վերջո, մասնակցում եմ վերապատրաստման: Դասվար Հերմինեի անմիջական զրույցը հանկարծ ընդհատվում է մի մարդու հեծանիվով այցին: Այ քեզ արդեն որերոդ հրաշքը. Տիար Բլեյանն է: Դպրոցի տնօրենը ոչ այլ ինչով, քան հեծանիվով է գալիս մեդիագրադարան, ծափով բարևում ուսուչուհուն, ողջունում ներկաներին, հարզատի պես ընդունելով՝ շփվում նրանց հետ: Իսկ ինձ թվում էր, թե Հայաստանում նման երևույթները միմիայն համացանցով կտեսնես:

Թունելից հետո այս լույսն իրոք հոգուս մի փոքր բժշկություն է խոստանում: Փաստորեն կարող եմ դասավանդել ուզածս առարկան և միևնույն ժամանակ իմ աշակերտներին հաղորդել ու սովորեցնել ամենակարևոր դասս, որ ամեն մեկն իրենցից մի նոտա է, առանց որի երաժշտություն գրել չի լինի և ամեն մեկն իրենցից մի ցորենի հատիկ է, առանց որի հասկ լինել չի կարող:

 

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Իմ մասին-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s